Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Չինաստանում մշակվել է նիհարելու առաջին ձեռնարկը

Չինաստանում մշակվել է նիհարելու առաջին ձեռնարկը

Չինաստանում հրապարակվել է նիհարելու համար առաջին ձեռնարկը այն քաղաքացիների համար, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Այն պատրաստել են Բժիշկների չինական ասոցիացիան (CMDA), Առողջապահության ու բժշկության թեմաներով փոխանակության հարցերով չինական միջազգային ասոցացիան (CPAM) ու երկու այլ բժշկական կազմակերպություններ: Ձեռնարկի նախապատրաստմանը մասնակցել է մոտավորապես 100 մասնագետ, դրա մշակման համար գրեթե մեկ տարի է պահանջվել, գրում է China Daily թերթը:

Ձեռնարկում նշված են նիհարելու հիմնական սկզբունքները, մասնավորապես, խորհուրդներ սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների ընտրելու հարցում: 2016-ին երկրի 20 քաղաքների 39 հիվանդանոցներում նաեւ մեկնարկել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում բացվելու են հատուկ բաժանմունքներ ավելորդ քաշով մարդկանց համար: Հետագայում ակնկալվում է, որ այս ծրագիրը կմեկնարկի նաեւ մյուս հիվանդանոցներում:

ՉԺՀ առողջապահության ու ընտանիքի պլանավորման հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով 2015-ի վերջին Չինաստանի 18 տարեկանից բարձր քաղաքացիների ավելի քան 30 տոկոսն ավելորդ քաշ ունի, ու այդ ցուցանիշն ավելի արագ է աճում, քան զարգացած երկրներում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. http://в-деталях.рф
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ